A
A
11-ը կներկայացնեն Հայաստանը
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի 2012թ. անհատական առաջնության կազմկոմիտեն այսօր հրապարակեց մասնակիցների ցանկը:
Աշխարհամասի չեմպիոնի կոչման համար պայքար կմղեն 39 երկրների 357 շախմատիստներ, որոնցից 178-ը գրոսմայստեր են:
Առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 11 շախմատիստներ՝ Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան. Լ. Պետրոսյան, Հրանտ Մելքումյան, Արման Փաշիկյան, Զավեն Անդրիասյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան, Վլադիմիր Պողոսյան:
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի 13-րդ առաջնությունը տեղի կունենա Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, մարտի 20-31-ը: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո: Եվրոպայի նորընծա չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: