A
A
Շոտլանդիան ընդդեմ Անգլիայի
Շոտլանդիայի ֆուտբոլի միությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, ընդդեմ Անգլիայի պրեմիեր լիգայի, որը «Լիվերպուլ» - «Էվերտոն» հետաձգված խաղը անցկացրել է չեմպիոնների լիգայի օրը:
Պարզվում է, որ անցած ամիս ՈՒԵՖԱ-ն շոտլանդական «Սենտ Ջոնսոն» եւ «Հարթս» թիմերին արգելել է գավաթի խաղեր անցկացնել Եվրոպայի լիգայի հանդիպումների օրը: Հեռուստաեթերի հետաձգման պատճառով, երկու ակումբները 82.500 ֆունտ սթեռլինգ են կորցրել:
Շոտլանդացի ֆուտբոլային այրերին թվացել էր, որ ՈՒԵՖԱ-ն հատուկ թույլտվություն է տվել անգլիացիներին, սակայն ֆուտբոլի եվրոպական միությունից տեղեկացրել են, որ իրենց այդ հարցով ոչ ոք չի դիմել:
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ստիպված է լինելու քննարկել բարձրացված հարցը, քանի որ Անգլիայի պրեմիեր լիգան խախտել է կանոնակարգը: