Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու, ինչի՞ համար (տեսանյութ)

Սպորտ
7155eb613a352a30aca631efcfa6ed58

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալաքյանի կարծիքով, ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցավարությունը չէր համապատասխանում մրցումների մակարդակին:

«Մեր Ռոման Ամոյանի եւ Էլչին Ալիեւի միչեւ կայացած գոտեմարտը տհաճ երեւույթ էր ամբողջ մրցաշարի համար: Ադրբեջանցի մարզիկը փողոցային կռիվ էր անում, ինչը արգելված է ըմբշամարտի օրենքներով: Նման դեպքում մրցավարական ժյուրին պետք է պատժի կարգազանց ըմբիշին: Սակայն հակառակը ստացվեց` մրցավարները հաղթանակը շնորհեցին հենց ադրբեջանցուն»:

Մեկնաբանելով Ռոման Ամոյանի արարքը, որը սկզբում հրաժարվել էր սեղմել իր մրցակցի ձեռքը եւ շնորհավորել, Լեւոն Ջուլֆալաքյանը ասաց, որ նյարդային վիճակում ցանկացած մարզիկն էլ մի պահ կորցնում է ինքնատիրապետումը:

Հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Ռոման Ամոյանին իր արարքի համար շատ խիստ է պատժել:

«Միջազգային ֆեդերացիան որակազրկեց նրան եւ թույլ չտվեց մասնակցել 3-րդ տեղի համար մրցաշարին: Դա առաջին հերթին ձեռնտու էր Ադրբեջանի հավաքականին, քանի որ եթե մեր ըմբիշը բրոնզե մեդալ նվաճեր, իսկ դա իրատեսական էր, ապա թիմային հաշվարկով Հայաստանը կլիներ երկրորդը առաջնությունում: Որակազրկման տարբերակով մենք զբաղեցրինք 5-րդ տեղը եւ մեկ աստիճանով ետ մնացինք մեր հարեւաններից»:

Հիշեցնենք, որ Սերբիայում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են երեք մեդալ` 1 ոսկի եւ 2 բրոնզ: