Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերադարձան առանց մեդալի

Սպորտ
5fd4d3d9a46ddd9478af8034277552fe

Վարշավայում եւ Պրահայում ավարտված ձյուդոյի կանանց եւ տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլերում մեր ներկայացուցիչները չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել:

Լեհաստանի մայրաքաղաքում մեր երկու մարզուհիներ` Գայանե Հարությունյանը (48 կգ քաշային կարգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ) պարտվեցին իրենց առաջին մենամարտերում եւ դուրս մնացին հետագա պայքարից:

Չեխիայի մայրաքաղաքում Հայաստանից հանդես եկան 5 մարզիկ: 60 կգ քաշային Արթուր Վարդանյանի 2 հաղթանակից հետո հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց հոլանդացի Ջերոն Մուրենին: Նա վարկանիշային 12 միավոր վաստակեց:

66 կգ քաշային Արթուր Երանոսյանը պարտվեց առաջին մարտում, իսկ նույն քաշային Գոռ Հարությունյանը դուրս մնաց երկրորդ փուլից:
81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը հաղթելով առաջին երկու մրցակիցներին, մտավ 1/8 եզրափակիչ: Այս փուլում նա զիջեց հունգարացի Լասլո Չոնկաիին եւ բավարարվեց վարկանիշային 12 միավորորվ:

100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը առաջին մարտում պարտվեց բելառուսցի ձյուդոիստին եւ ավարտեց ելույթները: