A
A
Կպայքարեն ԱՄՆ-ի չեմպիոնի կոչման համար
ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը եւ շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը ընդգրկվել են այդ երկրի 2012թ. առաջնության մասնակիցների կազմում:
Մրցումները կանցկացվեն մայիսի 7-20-ը՝ Սենտ-Լուիսում: Կանանց առաջնությանը կմասնակցեն 10 շախմատիստուհի: Նրանց թվում են ազգությամբ ուկրաինացի Աննա Զատոնսկիխը եւ Իրինա Կրուշը, լիտվացի Կամիլա Բագինսկայտեն, ռումինացի Սաբինա Ֆոյշորը: Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան 12 շախմատիստ, մասնավորապես ճապոնացի Հիկարու Նակամուրան, իսրայելցի Գատա Կամսկին եւ ուկրաինացի Ալեքսանդր Օնիշչուկը: