Թոշակառուն, գրադարանավարուհին եւ գործող գյուղապետերը
Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Արծվանիկ,Վարդավանք և Կուրիս համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններ:Գործող կարգի համաձայնч ուղիղ ժամը ութին բացվել են ընտրատեղամասերը: Արծվանիկում և Վարդավանքում ընտրում են համայքի ղեկավար և ավագանի ,իսկ Կուրիսում` միայն համայնքի ավագանի:
Արծվանիկում գործող գյուղապետ Անուշավան Հարությունյանի հետ միասին առաջադրվել է ,գյուղի գրադարանավարուհի Անուշ Ստեփանյանը:Վարդավանքում նույնպես առաջադրվել է գործող գյուղապետը, և նրա հետ պայքարում է 77 տարեկան թոշակառու, նախկին մանկավարժ Լաուրա Համբարձումյանը :
Ի դեպ, երկու գյուղապետերն էլ Հայաստանի հանրապետական կուսակցությունից են, իսկ նրանց հետ պայքարող կանայք անկուսակցական են:
Լաուրա Համբարձումյանը 20 տարի է ապրում է Վարդավանքում :Վարդավանքը փախստականաբնակ գյուղ է, ունի 126 բնակիչ, որից 76-ը ընտրելու իրավունք ունեն:
Տիկին Լաուրան նշում է ,որ գյուղում մանկապարտեզ չկա,դպրոցի շենքն վթարային է :Ինքը նպատակ ունի , գյուղի խնդիրների մասին բարձրաձայնել տարբեր ատյաններում:
"15 կիլոմետր ոտքով քայլում ենք մինչև հասնեք Կապան մի փաստաթղթի համար , 15 կիլոմետր էլ հետ ենք գնում գյուղում տրանսպորտ չի աշխատում ,ցանկացած խնդրով քաղաք գալը մեծ դժվարությունների հետ է կապված":Վարդավանքում ոռոգման ջուր չկա տնամերձերը մշակում են ,սակայն չեն կարողանում նորմալ բերք ստանալ ,ստանալու դեպքում էլ քաղաք հասցնել ու վաճառել:
Քարոզչությամբ տիկին Լաուրան չի զբաղվել այս ամբողջ ընթացում հիվանդ էր:
Արծվանիկի գյուղապետի թեկնածու` Անուշ Ստեփանյանը նույնպես քարոզչություն չի արել ` կրկին հիվանդ լինելու պատճառով:Հարաբերությունները ներկայիս գյուղապետ Անուշավան Հարությունյանի հետ վատ չէ , լարվածություն չկա:"Հո երկրի նախագահ չենք ընտրում ,որ թշնամիներ դառնանք'',- ասում է տիկին Անուշը:Համենայն դեպս երկու կանայք էլ հույս ունեն որ ընտրությունները բաց ու թափանցիկ կլինեն:Մյուս կողմից էլ գյուղացիները համոզված են ` գյուղերը կշարունակեն ղեկավարել գործող գյուղապետերը:Կանանց թեկնածություններն էլ ձևական բնույթ են կրում, քանի որ փոփոխված օրենսգրքի պահանջների համաձայն ,մրցակցություն ապահելու համար պարտադիր է առնվազն երկու թեկնածու առաջադրումը;