Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» դեմ է եզրափակիչ խաղին

Սպորտ
f075296dee52db0275ca2c839aabf4ac

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող երկրի գավաթի խաղն անցկացնել Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Պատճառն այն է, որ մարզադաշտի տերը` Մադրիդի «Ռեալը» դեմ է այդ հանդիպումն իրենց մոտ անցկացնելու որոշմանը:

Եզրափակիչ մտած «Բարսելոնան» ու «Աթլետիկը» ցանկանում են խաղալ հենց «Սանտյագո Բերնաբեուում»: Բասկյան ակումբի ղեկավարներին դա ձեռնտու է այնքանով, որ «Ռեալի» երկրպագուները հաստատ աջակցելու են իրենց թիմին: Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնցիներն ուզում են իրենց ոխերիմ մրցակցի հարկի տակ նշել հերթական հաղթանակը:

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներին մտահոգում է հենց վերջին հանգամանքը, այդ իսկ պատճառով, նրանք Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ակնարկել են, որ չեն պատրաստվում ընդունել գավաթի եզրափակիչ հանդիպումը:

Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը նշանակված է մայիսի 20-ին: