A
A
Երկու հաղթանակ, մեկ պարտություն
Մոսկվայում տեղի ունեցող շախմատի «Աերոֆլոտ-Օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարի 2-րդ տուրում Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Հ, Գրիգորյանը առավելության հասան համապատասխանաբար հնդիկ Գոպալի եւ քաթարցի Մոհամեդ Ալ-Մոդիակիի նկատմամբ, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտվեց իսրայելցի Մաքսիմ Ռոբշտեյնին: 2 տուրից հետո մեր երեք շախմատիստները վաստակել են 1-ական միավոր։
B խմբի մրցաշարում հաջող է մեկնարկել միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, որը երկու խաղում էլ հաղթել է: Տիգրան Քոթանջյանը եւ Մանուել Պետրոսյանը ունեն 1,5-ական միավոր, Արտաշես Մինասյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Վահե Բաղդասարյանը` 0,5-ական:
Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: