A
A
Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց
Հոլանդիայում շարունակվող Վեյք ան Զեեի շախմատային փառատոնի A խմբի մրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց ընդգծված ետնապահ Դավիդ Նավարային:
Մեր շախմատիստը հերթական անգամ փորձեց զոհաբերության հաշվին դիրքային առավելություն ստանալ, սակայն չեխ գրոսմայստերը գրագետ պաշտպանվեց, ապա սուր հակագորհ ձեռնարկեց: Արդյունքում, 60-րդ քայլին Լեւոն Արոնյանը ստիպված անձնատուր եղավ:
Չնայած պարտությանը, մեր շախմատիստը շարունակում է 7,5 միավորով գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդում են նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որոնք այս տուրում հաղթեցին իրենց մրցակիցներին եւ վաստակեցին 7-ական միավոր:
Վաղը կայանլիք 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, որը 5 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: