Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգոստոսի 15-ին Հայաստանը կընդունի Բելառուսին

Սպորտ
a40b0d71ee2ec7df06e25ba741a792f3

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այս տարի ընկերական խաղ կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը ՀՖՖ-ի պաշտոնական կայքին հայտնել է, որ երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանագիր են ստորագրվել, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երեւանում խաղ անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին ընկերական խաղեր է անցկացնելու նաեւ փետրվարի 28-ին եւ 29-ին: Այդ օրերին մեր թիմը ուժերը կչափի համապատասխանաբար Սերբիայի եւ Կանադայի հավաքականների հետ:

ՀՖՖ կայքը նաեւ տեղեկացնում է, որ Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա Աթայում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին: