A
A
Հայաստան-Իտալիա խաղը կկայանա «Հրազդանում»
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական Հայաստան - Իտալիա խաղը կանցկացվի Երեւանի «Հրազդան» մարզադաշտում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ասել է, որ երբ եղանակները տաքանան, ապա ֆեդերացիան կսկսի վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի հետ խաղին:
Հիշեցնենք, որ Հայաստան - Իտալիա հանդիպումը կայանալու է այս տարվա հոկտեմբերի 12-ին:
Ի դեպ, ՀՖՖ նախագահը իր էջում նաեւ տեղեկացրել է, որ փետրվարի 28-ին եւ 29-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ կանցկացնի Կիպրոսում, նախ Սերբիայի, ապա Կանադայի հավաքականի հետ: