Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

Սպորտ
4150c210167a1a82f65299aaaa6c7f45

Երեւանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:

Առաջին տեղը վստահ զբաղեցրեց ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը, որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նրան հաջորդող Հովիկ Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Աշոտ Նադանյանը 6,5-ական միավորով բաժանեցին 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով արծաթե եւ բրոնզե մեդալների արժանացան առաջին երկուսը:

Ի դեպ, ուշագրավ արդյունք ցույց տվեց Լատվիան ներկայացնող գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովը. նա իր բոլոր 11 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի եւ 5,5 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը: