Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ջախջախեց Կամսկուն

Սպորտ
fcf2ad00f5926becdba13558bd94b039

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հոլանդական Վեյք ան Զեեի սուպերմրցաշարի 4-րդ տուրում պարզապես ջախջախեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գատա Կամսկուն:

Պարտիայի վերջում նա հուժկու գրոհ ձեռնարկեց մրցակցի անպաշտպան թագավորի վրա, որի արդյունքում 2 զինվոր շահեց: Գատա Կամսկին փորձեց հակախաղ գտնել, բայց` ապարդյուն: 58-րդ քայլին նա կանգնեցրեց ժամացույցը:

Լեւոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ եւ վաստակած 3 միավորով հավասարվեց մրցաշարի առաջատար Մագնուս Կառլսենին, որը այս տուրում ոչ-ոքի ավարտեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ պարտիան:

Հունվարի 19-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի հոլանդացի Լուկ Վան Վելիի հետ, որը 2 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: