Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը` տարվա մարդ

Սպորտ
b393fb06c063c7f45ef976925a753015

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագրի կողմից ճանաչվել է 2011 թվականի տարվա մարդ:

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ամբողջ տարի եղան ֆուտբոլի ազգային հավաքականի կողքին եւ մեզ երկրպագեցին ու աջակցեցին: Մենք ամեն ինչ անում էինք հաղթանակներ տոնելու եւ մեր ժողովրդին բերկրանք պատճառելու համար»,- մրցանակը ստանալուց հետո ասաց Հենրիխ Մխիթարյանը:

Ի դեպ, նա առաջին մարզիկն է, որը դարձավ տարվա մարդ: Նախկինում այդ պատվին արժանացել էին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, գործարարներ Մաքսիմ Հակոբյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Արա Աբրահամյանը:

Իսկ ահա «Դե Ֆակտո Սպորտ» ամսագիրը տարվա լավագույն մարզիկ է ճանաչել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանին, որը, ինչպես հայտնի է, մարզական լրագրողների կողմից նույնպես հռչակվել է 2011 թ լավագույն մարզիկ:

«2011-ին ինձ համար եւ հաջող, եւ անհաջող տարի էր: Ես հաղթեցի Եվրոպայի առաջնությունում, ճանաչվեցի այդ մրցաշարի լավագույն հունահռոմեական ըմբիշ, սակայն աշխարհի առաջությունում, որը նաեւ օլիմպիական ուղեգիր էր տալիս, առողջական խնդիրների պատճառով անհաջող հանդես եկա: Գալիք տարի երեք վարկանիշային մրցաշարեր կան, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի օլիմպիական ուղեգիր նվաճեմ Հայաստանի համար» - նշեց Ռոման Ամոյանը: