Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մասսայական սպորտին» գումարներ են պետք

Սպորտ
1c04d835754ea7e5e6453d51301bd164

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը այսօր լրագրողներին հայտարարեց է, որ պետք է ավելի շատ օգնել «մասսայական սպորտին», քանի որ այն նպաստում է ժողովրդի առողջական վիճակի բարելավման վրա: Միաժամանակ խոստովանեց, որ կառավարությունը շատ քիչ գումար է տրամադրում սպորտին, հատկպես «մասսայական սպորտին»:

Նախարարն ամփոփում էր անցնող սպորտային տարին։

«Հայաստանի կառավարությունը 2012 թվականին սպորտին տրամադրել է նույնքան գումար, որքան 2011-ին: Դա երկրի բյուջեի ընդամենը 0,4 տոկոսն է եւ կազմում է 4 մլրդ դրամ: Մասսայական սպորտի համար ընդհանրապես չնչին գումարներ են տրամադրվում, ինչը մեզ թույլ չի տալիս այն ավելի զարգացնել»,- սրտնեղեց նախարարը:

«Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք հանրապետությունում կան մարզակառույցներ, որտեղ մարդիկ կարող են անվճար զբաղվել իրենց սիրած մարզաձեւով, Արթուր Պետրոսյանը պատասխանեց. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն իր տրամադրության տակ չունի որեւէ մարզական կառույց: Ցանկալի կլինի, համայնքներն ունենան մեծ թվով խաղադաշտեր եւ մարզադահլիճներ, որտեղ մարդիկ կկարողանան զբաղվել ակտիվ սպորտով: Ուրախալին այն է, որ գնալով ավելանում է «Մարզական լավագույն ընտանիք» մրցույթ-փառատոնին մասնակցող ընտանիքների քանակը»:

Գնահատելով «Մրցաշրջան-2011»-ում մեր մարզիկների ելույթները, Արթուր Պետրոսյանն ասաց. «Այս տարվա գնահատականն այն է, որ մեր մարզիկները միջազգային տարբեր մրցումներում նվաճել են 135 մեդալ, որոնցից 35-ը ոսկե պարգեւներ են: Դա վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք մեր երկրի չափերը, բնակչության քանակը, ֆինանսական հնարավորությունները եւ այլն»: