Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Վիետնամին

Սպորտ
65097d2165a70008f74cc787c3f14929

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Թուրքիայի Մերդին քաղաքում ընթացող աշխարհի թիմային առաջնությաննախավերջին' 8-րդ տուրում, մեծ դժվարությամբ հաղթեց Վիետնամի ընտրանուն' 2,5;1,5:

 

Մեր թիմից միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, իսկ ահա 3-րդ խաղատախտակին Լիլիթ Գալոյանին փոխարինած Մարիա Կուրսովան պարտություն կրեց: Նելլի Աղինյանը իր պարտիան ոչ-ոքի ավարտեց:  

 

Հայաստանի հավաքականը ութ տուրից հետո վաստակել է 8 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճեց Չինաստանը' 14 միավոր: Մրցանակային մյուս տեղերի համար կպայքարեն Ռուսաստանը, որը ունի 12 միավոր, Հնդկաստանը' 11, Վրաստանը եւ Ուկրաինան' 10-ական:

Վերջին, 9-րդ տուրում, մեր ընտրանին կմրցի Ռուսաստանի հետ: Նույն օրը տեղի կունենան նաեւ Չինաստան - Հնդկաստան, Վիետնամ - Ուկրաինա, Վրաստան - Թուրքիա, Հունաստան - ՀԱՀ հանդիպումները: