A
A
2011-ին բոլորից շատ վաստակել է Նովակ Ջոկովիչը
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն այս տարի տարբեր մրցումներում ընդհանուր առմամբ վաստակել է 12 մլն 619 հազար 803 ԱՄՆ դոլար:
Այդպիսով, նա գերազանցել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի ռեկորդը, որը 2010 թվականին միայն թենիսի օգնությամբ վաստակել է 10,1 մլն դոլար:
Նշենք, որ այս տարի սերբիացի թենիսիստը հաղթել է 10 մրցաշարերում, այդ թվում՝ Մեծ Սաղավարտի երեք մրցումներում:
24-ամյա մարզիկն իր կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ վաստակել է 32, 8 մլն դոլար: Նա այդ ցուցանիշով արդեն առաջ է անցել ամերիկահայ հայտնի թենիսիստ Անդրե Աղասիից (31,1 մլն), սակայն դեռեւս ետ է մնում շվեյցարացի Ռոժե Ֆեդերերից (67,4 մլն), Ռաֆայել Նադալից (45 մլն) եւ ամերիկացի Փիթ Սամպրասից (43,2 մլն):