Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մովսիսյանի մոլեռանդ երկրպագուն Ռաիսա տատն է

Սպորտ
5f20b82bcddca6e4e57447c71407471a

Կրասնոդարի ֆուտբոլասերների շրջանում անցկացված հարցման արդյունքերով, 2011 թվականի քաղաքի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել տեղի «Կուբան»-ի աֆրիկացի հարձակվող Լասինա Տրաորեն:

Նա վաստակած ձայներով (355) բավական առաջ է անցել 2-րդ տեղը զբաղեցրած «Կուբանի» պաշտպան Իգոր Արմաշից (168) եւ երրորդը ճանաչված՝ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանից (74):

Իսկ ահա Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին իր ձայնն է տվել հարցմանը մասնակցած ամենատարեց ֆուտբոլասերը` 76-ամյա Ռաիսա Նասկիդաշվիլին:

«Ես նախկինում երկրպագում էի «Կուբանին», սակայն այս տարի ավելի գեղեցիկ խաղ է ցուցադրում «Կրասնոդարը»: Դրա համար էլ ձայնս տվել եմ այդ թիմի խաղացողներին: Առաջինը Յուրա Մովսիսյանն է, քանի որ նա մշտապես մարտական է տրամադրված եւ անընդհատ ցանկանում է գրավել մրցակիցների դարպասը» - իր ընտրությունն այդպես է բացատրել 5 թոռնիկների տատիկը: