«Ուլիսը» կընդլայնի ենթակառուցվածքները
Ֆուտբոլի Հայաստանի 2011 թվականի չեմպիոնը՝ Երեւանի «Ուլիսը» պատրաստվում է ֆուտբոլի դպրոց կառուցել Շենգավիթ hամայնքում:
Այսօր կազմակերպված տարեւերջյան մամուլի ասուլիսին, ակումբի տնօրեն Սլավա Սարգսյանն ասաց, որ Շենգավիթի ֆուտբոլի դպրոցը պատկանում է ակումբին, եւ որ դրա տեղում նախատեսված է կառուցել նոր մարզադպրոց:
Սակայն լրագրողների հարցին, թե. որքա՞ն ժամանակից պատրաստ կլինի դպրոցը, Սլավա Սարգսյանը պատասխանեց. «Դրա համար մեծ գումարներ են պահանջվում: Ակումբն այժմ ֆինանսական հնարավորություններ չունի: Սակայն ղեկավարությունը պատրաստվում է ընդլայնել ակումբի ենթակառուցվածքները, ստեղծել ավելի ժամանակակից դպրոց, որպեսզի տարիներ անց, ավելի շատ մեր կադրերին տեղ տանք եւ քիչ լեգեոնականներ հրավիրենք»:
Իսկ թե ե՞րբ «Ուլիսում» կհայտնվեն ֆինանսական միջոցներ, դպրոց կառուցելու համար, տնօրենը գուշակություններ չարեց: