Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորանք Նյու-Յորքից կամ գրում է Աբիսողոմ աղան

Մշակույթ
400822fc3147089edb152128be6f68ac

Դեկտեմբերի 9-ին, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան Ակադեմիական Ազգային թատրոնում, կառավարական բարձր հովհաննու ներքո կնշվի` ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի ծննդյան 70 եւ բեմական գործունեության 50 - ամյակը ։ Ռեժիսոր Ռոբերտ Կարապետյանը Նյու-Յորքից նամակ է հղել՝ շնորհավորելով Ժենյա Ավետիսյանի ծննդյան 70 տարին՝ մաղթելով քաջ առողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Նա հիշել է դերասանուհու ամերիկյան հյուրախաղերը։

« 2001թ. Ժենյա Ավետիսյանը իր ամուսնու՝ տաղանդաշատ դերասան՝ ՀՀ վաստակավոր արտիստ , վաղամեռիկ Յուրի Ամիրյանի հետ հյուրախաղային ծրագրով հանդես եկան Նյու Յորքում, Բոստոնում եւ Նյու Ջերսիում : Խաղացանկում ընդգրկված էր նաեւ մի հատված Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաները» պիեսից , որտեղ Աբիսողոմ աղայի դերում հանդես եկավ տողերիս հեղինակը:

Ավելացնեմ նաեւ, որ Ժենյայի հետ ես խաղընկեր եմ եղել դեռեւս Երեւանի պիոներների պալատի թատերական խմբակում , որից հետո միասին սովորել եւ ավարտել ենք Երեւանի գեղարվեստա- թատերական ինստիտուտը՝ Ժենյան դերասանական, իսկ ես՝ ռեժիսորական բաժինը:»,- գրում Ռոբերտ Կարապետյանը։