57-ամյա տնօրենը, ոչ սթափ վիճակում, բախվել է 3 «Kia»-ների, «LiXiang»-ի, ապա՝ շինհրապարակում կայանված տեխնիկային․ կան վիրավորներ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի վարած «Kia», 56-ամյա Արմեն Գ․-ի վարած «LiXiang» և 33-ամյա Արտակ Դ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել շենքի շինհրապարակում կայանված բետոն մղող տեխնիկային, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Կարապետ Ա․-ն, ով «Daroink» հրուշակեղենի և պարենային ապրանքների արտադրական ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է, եղել է ոչ սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաների մի մասը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։