A
A
Կթիավարենք հանուն ՕԽ ուղեգրերի
Հայաստանի դասական թիավարության հավաքականը գալիք տարի կանցկացնի ուսումնամարզական 4 հավաք՝ նախ Ծաղկաձորում, ապա Երևանում, հետո Փոթիում ու Դոնի Ռոստովում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը: Մարզումների արանքում մեր թիավարները կմասնակցեն միջազգային մրցաշարերի:
Հայաստանի ուժեղագույն թիավարները հավաքների եւ մրցումների միջոցով կնախապատրաստվեն Եվրոպայի գալիք առաջնությանը, որը տեղի կունենա 2012 թ հունիսին՝ Պորտուգալիայում: Այդ ստուգատեսում կխաղարկվեն նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրա համար հարկավոր է տեղ զբաղեցնել առաջին իննյակում: