Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսեցինք հաղթանակով

Սպորտ
727fa27286bd51a24ab0eda4f386b781

Երեկ Թուրքիայի Կոչաելի քաղաքում մեկնարկեց շախմատի պատանեկան (մինչեւ 16 տարեկաններ) օլիմպիադան, որին մասնակցում են 20 երկրների 26 թիմեր:

Հայաստանի պատանեկան ընտրանին, որն իր վարկանիշով 4-րդն է, վստահ սկսեց ելույթները: Առաջին տուրում մեր պատանի շախմատիստները 3,5:0,5 հաշվով հաղթեցին Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականին:

Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Մոլդովային թիմի հետ, որն առաջին խաղում նույն հաշվով առավելության է հասել Ղրղըզստանի նկատմամբ: