A
A
Սամվել Կարապետյանի ուղերձը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այսօր Արաբկիրում արձանագրած վիճաբանություններին` նշելով, որ նա չափազանց անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ։
«Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա երեք միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը։ Անգամ 20 օր Փաշինյանի երկրի ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար, մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը, նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնում է մեր երկիրը, Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը, մենք դա թույլ չենք տալու»,- ասել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։