Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ (տեսանյութ)

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։