Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարեւոր չէ, թե ինչպե՞ս կհասնենք մեր նպատակին»

Սպորտ
9646e030af0056fe2ab75a397c9b758f

«Մենք տարբեր մեթոդներով ենք տրամադրվելու Եվրո-2012-ի վերջին երկու ընտրական հանդիպումներին: Մեզ համար կարեւոր է հաղթել այդ խաղերում, այլ ոչ թե հետեւել մյուս մրցակիցների արդյունքներին», - հայտարարել է Իռլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին, Անդորայի եւ Հայաստանի հավաքականների հետ խաղերից առաջ:

72-ամյա իտալացի մասնագետը արդեն որոշել է, որ անդորացիների հետ խաղալու են երկու հարձակվողով, իսկ Հայաստանի հետ խաղը դեռ չի ծրագրել։

«Կարեւոր չէ, թե մենք ինչպե՞ս կհասնենք մեր նպատակին: Ամբողջ թիմը պետք է ուշադրություն դարձնի մրցակցի թույլ տված սխալների ու հիմար սայթաքումների վրա: Ես հպարտ եմ, որ մարզում եմ Իռլանդիայի հավաքականը, որը ունի բոլոր հատկությունները՝ հաջողության հասնելու համար» - ասել է Ջիովանի Տրապատոնին:

Նշենք, որ Իռլանդիայի հավաքականը 15 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, 2 միավորով զիջելով առաջատարին՝ Ռուսաստանի ընտրանուն: Իռլանդացիներին կրնկակոխ հետապնդում են Հայաստանի եւ Սլովակիայի հավաքականները, որոնք իրենց ակտիվում ունեն 14-ական միավորներ: