Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթարր_4
A A
Պաշտոնական

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ

Ապրիլի 1-ին, ժամը 21։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա արգելափակված քաղաքացի։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ 

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանփակել գազի բալոնի փականը, հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնությանը։