Բացել լրահոսը Փակել լրահոսը
659782629_1396338212537560_7688727487885150939_n
A A
Պաշտոնական

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՀԲԸՄ անդամների հետ

Կալիֆոռնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ասպետների (AGBU Asbeds) հրավերով, հանդիպել է ՀԲԸՄ անդամների, այլ հրավիրյալների հետ՝ ներկայացնելու ՀՀ–ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։
 
Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
 
Զրույցի առանցքում եղել են Վաշինգտոնյան համաձայնագրերը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը և դրա շուրջ ստեղծվող նոր բազմոլորտ հնարավորությունները։
 
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում դեսպան Մկրտչյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ հայ–ամերիկյան օրակարգի և երկկողմ հարաբերությունների շուրջ։
Ելույթով խոսքով ներկայացել է նաև Ասպետների նախագահ Վարդան Տելյանը, ով ներկայացրել է կազմակերպության պատմությունը, առաքելությունը։
Հանդիպմանն ի թիվս ՀԲԸՄ անդամների և այլ հրավիրյալների, մասնակցել են ԱՄՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։