Բացել լրահոսը Փակել լրահոսը
659801778_980688137644979_5707098963146589281_n
A A
Պաշտոնական

Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.
 
մարտի 23-29-ը
🗓️ Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։
 
✔️ Դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարեցրել են դաշտային աշխատանքները։
 
Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում, դեղձենու բողբոջները բացվել են։
✔️Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ցողունակալել է, նախալեռնային շրջաններում այն գտնվել է հանգուցային արմատների և թփակալման փուլերում, պտղատուների բողբոջները բացվել են, դիտվել է առվույտի ցողունի աճ։
🌾Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է: Աշնանացանի թփակալման հանգույցում վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած է եղել 6-12սմ խորությամբ։
 
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ