A
A
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։
Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հանրապետության նախագահն իր ցավակցություններն է հայտնել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին այցելության և կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին և տարածաշրջանային իրողություններին։