Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․

Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։
Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։
Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում։
Սիրում եմ բոլորիդ։
 

Ավելի վաղ մետրոպոլիտենում միջադեպ էր տեղի ունեցել վարչապետի և ուղևոր՝ ղարաբաղցի կնոջ միջև։

«Չփորձե՛ք ՀՀ քարտեզի մասին քամահրանքով խոսել»,- դիմելով կնոջը՝ ասել էր Նիկոլ Փաշինյանը։