Բացել լրահոսը Փակել լրահոսը
ab72b5d4-788c-4a53-ae04-f7c85a9d7ebb
A A
Պաշտոնական

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ

Մարտի 21-ին, ժամը 02:09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Tesla» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել է:

Հրդեհը մեկուսացրել է ժամը 02:19-ին, մարել՝ 02:35-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան:
 
Փրկարարները երեք տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։