Պատգամավորի մոտ ընդունելությունը կարող է դառնալ առցանց
Աջակցիր «Ա1+»-ին2025 թ տվյալներով՝ ԱԺ պատգամավորների մոտ ընդունելության հերթագրված 1142 քաղաքացիներրից 86 տոկոսը Երեւանի բնակիչներ են, իսկ մյուս 14 տոկոսը զբաղեցնում են Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները: Ըստ ԱԺ աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի տեղեկատվության՝ 2024 թ հերթագրված 840 քաղաքացիներից մարզի բնակիչները կազմել են ընդամենը 13.3 տոկոս, մինչդեռ երեւանցիները 86.7 տոկոս:
Կառավարությունն առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ առաջարկության՝ քաղաքացիների ընդունելություն բառերից հետո լրացնել քաղաքացու ցանկության դեպքում քաղաքացու ցանկության դեպքում նաեւ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ բառերը: Մարզաբնակ բնակիչները փաստացի զրկվում են պատգամավորի հետ անմիջական կապ հաստատելու մատչելի իրավունքից՝ Երեւան ժամանելու հետ կապված տրասպորտային, ժամանակային եւ ֆինանսական բեռի պատճառով:
Առցանց ընդունելության նախագծի ներդրումը միակ միջոցն է վերացնելու այս անհամաչափությունը եւ ապահովվելու ԱԺ հասանելիությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար անկախ նրանց բնակության վայրից: Նախագիծը կառավարության վաղվա նիստում գործադիր մարմնի ներկայացուցիչներին կներկայացնի Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Այն չզեկուցվող հարցերի շարքում է: