Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն սիմոնյան
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան գլխավորած պատվիրակությունը  ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝  Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:

Այս մասին տեղեկանում ենք գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին   հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20-ը),  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20-ը) և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20-ը):