Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

3-4 ամիս անց հետ ենք նայել ու ապշել, որ կարողացանք ծանր վիճակից ստանալ հակառակ պատկերը․ Լ․Մինասյան (տեսանյութ)

«Ընդդիմադիր գործիչներն անգամ հրաժարվում են մեզ հետ նույն կադրում լինել։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պագամավոր Լիլիթ Գալստյանը նստում է իմ կողքին։ Ելույթի ժամանակ նա ինձ խնդրում է վեր կենալ, որ ես այդ կադրում չերևամ»,- «Ա+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով նիստերի դահլիճից դուրս՝ աշխատանքային գործընթացում ընդդիմադիր պատգամավորների հետ փոխհարաբերություններին։

Պատգամավորը նաև հիշում է, որ նիստերից ու տեսախցիկներից հեռու իրենք երբեմն ունենում են հանգիստ շփումներ։

Լիլիթ Մինասյանն անդրադարձավ նաև այլ հարցերի, օրինակ, Եվրոպական խորհրդրանանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Ի՞նչ նկատի ուներ վարչապետը, երբ այս հայտարարությունն արեց․ «2024թ․ մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք ՀՀ պետականության եզրին։ Ու եթե ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշումը, ՀՀ-ն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»։

Պատգամավորը պատասխանում է, որ 2021թ․ հետո իրավիճակն իրենց համար շատ պարզ էր․ Ադրբեջանն ուներ հռետորաբանություն, թե մեր հողերը տվեք, հակառակ պարագայում սպառնում էին ռազմական գործողություններով։ Հիշում է, որ կար հստակ իրավիճակ, անգամ՝ կուտակումներ, որ հնարավոր է ռազմական գործողություններ լինեն։ Եվ սահմանազատման գործողությունները կարող էին ի չիք դառնալ։

«Սահմանազատման իրականացման սկիզբը շատ ծանր է եղել մեզ համար, ժողովրդի համար։ 3-4 ամիս հետո ենք հետահայաց նայել և ապշել, թե ինչպե՞ս ենք կարողացել այդ ծանր վիճակից ստանալ լրիվ հակառակ պատկերը։ Ոչ մեկը չի կարող հասկանալ, թե ինչ կարող էր լինել ու չեղավ։ Մենք չենք կարող դա բացատրել»,- ասում է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։