A
A
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության, երկրում կատարվող բարեփոխումների և զարգացումների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաների հարցերին անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին, անդրադարձել խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման ելակետերին։