Կառավարությունը ԿԸՀ-ին գումար կտա տեսախցիկների համար
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական ընտրական հանձնաժողովին կառավարությունը կտրամադրի 545,000.0 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին:
«Բարեփոխումների առաջխաղացում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման համար Հայաստանում» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ծրագիրն իրականացնող գործընկեր՝ ՄԱԶԾ-ի (UNDP) միջև՝ պարտավորությունն ապահովելու համար տեսախցիկներ, հարակից սարքավորումներ և անհրաժեշտ ծրագրային ապահովում ձեռք բերելու կապակցությամբ։
Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի և ԿԸՀ-ի միջև 2026 թվականի փետրվարի 20-ին կնքված Ֆինանսավորման հուշագրի համաձայն ՄԱԶԾ-ն ձեռք կբերի ԿԸՀ կարիքների համար անհրաժեշտ 545,000.0 հազար դրամ արժողությամբ սարքավորումներ և ծրագրային ապահովումներ։ Ըստ հուշագրի՝ այդ գումարը պետք է վճարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար ձևավորվելու են մոտ 2000 ընտրական տեղամաս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախատեսում է ուղիղ հեռարձակում ապահովել բոլոր այն տեղամասերից, որոնց ընտրողների թիվը 300-ից ավել է։ Իսկ նման տեղամասերի թիվը, ենթադրվում է կլինի մոտ 1800։