Բացել լրահոսը Փակել լրահոսը
bd6cefe9-d8df-4b38-b5c3-899aee603711
A A
Պաշտոնական

Հրդեհ սուրճի արտադրամասի պահեստում

Մարտի 11-ին, ժամը 08։27-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 19-րդ փողոցում գտնվող սուրճի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։53-ին, մարվել՝ 09։00-ին։ Այրվել են կախովի առաստաղը, մալուխներ, սուրճի և թղթե պարկեր և օդորակիչը՝ մասամբ։