A
A
Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել է՝ 8-10%․ ԿԸՀ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը հանվել է, ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերով կոալիցիաների կազմավորումը. այս արգելքը հանվել է։ Առաջին՝ 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժին։ Եթե չի հաջողվում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ ձևավորելու, միջազգային տերմինով ասած, «փոքրամասնության կառավարություն», ինչի օրինակը Գյումրիում էր»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Վահագն Հովակիմյանը։
Նա նաև նշել է, որ ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել է՝ 8-10%։
Մինչև 3 կուսակցությունների դաշինքի շեմն 8% է, 3 և ավելի կուսակցությունները՝ 10 %:
ՀՀ-ում այս ամառ կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 7-ին։