Բացել լրահոսը Փակել լրահոսը
650476759_1243267834560988_3510096059644208892_n
A A
Պաշտոնական

Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ունենա բուժկետ և մեկուսարան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․

✅ Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ունենա բուժկետ և մեկուսարան։

✅ Բուժկետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում պետք է.
➡️ապահովվի գործառնական գոտիավորում` համապատասխան կահավորմամբ,
➡️ շարժական միջնապատ՝ առանձնացնելով մեկուսարանը:

✅ Բուժկետը պետք է ունենա.
➡️ դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման լվացարան, - ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղ,
➡️ պահարաններ,
➡️ բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ:

✅ Սուր շնչառական վարակների սեզոնի (աշուն-գարուն) ընթացքում բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:

✅ Հայտնաբերված հիվանդ երեխաները և աշխատակիցներն անմիջապես տեղափոխվում են մեկուսարան՝ տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման հաստատությանը ու երեխայի օրինական ներկայացուցչին։

✅ Հայտնաբերված վարակիչ հիվանդության դեպքերը գրանցվում են «Հիվանդությունների հաշվառման» մատյանում։

* ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 50-Ն հրաման։
* ՀՀ առողջապահության նախարարի 2017թվականի մարտի 28-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 12-Ն հրաման։