Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երիտասարդներին խոստացանք, որ ՈւԺեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ ՈւԺեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ տեսանյութ հրապարակելով երիտասարդների հետ հանդիպումից։

Տեսանյութում, Նարեկ Կարապետյանը նշել է. «Մի հատ ծրագիր ունենք պետությունը կառուցապատողի հողը անվճար տալիս է, էլեկտրաէներգիայի ջրի միացման վճարի կարիք չի ունենում ու 75 քմ–անոց պրոյեկտ է տալիս, գինը մոտավորապես, 150-190 հազար դրամ է ամսական։ 75 հազար սեփական տունը՝ առանց հիմնական վճարի, նոր ամուսնացած, այսինքն վերջին հինգ տարվա մեջ ամուսնացած զույգը, կամ ով երկուսից ավել երեխա ունի։ Դա մոտավորապես, 2-3 սենյակ է»։

Դիտարկանը, որ երիտասարդ ընտանիքների համար 1-2 երեխան շատ քիչ է, պետք է 4 երեխա գոնե լինի, Կարապետյանն ասաց. «Հայ ընտանիքներում երեք-չորս երեխա պետք է տանը լինի։ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ ինչքան կրթությունը բարձր է, այդքան շատ են երեխա ունենում։ Աշխարհի միակ երկիր է, որի մայրաքաղաքը ավելի շատ երեխա է ունենում։ Դա էլ բերում է նրան, որ լավ կրթությունը, մեզ մի քանի դրական արդյունք է տալիս՝ մեծ ընտանիքներ, իսկ մեծ ընտանիքը դա ուժ է»։