Բացել լրահոսը Փակել լրահոսը
HC6ve_sWUAATAaa
A A
Քաղաքականություն

Ալի Խամենեիի որդին դարձել է Իրանի նոր ղեկավարը

Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից զինված հարձակման հետևանքով սպանված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, երկրի փաստացի ղեկավար այաթոլլահ Ալի Խամենեիին կփոխարինի նրա որդին՝  Մոջթաբա Խամենեին։

Այս մասին հայտնում են իրանական  պարբերականները։

«Այաթոլլայ Սայյեդ Մոջթաբա Խամենեին դարձավ Իրանի առաջնորդը։

Փորձագետների խորհուրդը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ներկայացրեց այաթոլլահ Հաջ Սայյեդ Մոջթաբա Խամենեիին՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ»,- ասվում է իրանական պարբերականի հրապարակման մեջ։