Բացել լրահոսը Փակել լրահոսը
648127518_1241534491435069_8284065488585254813_n
A A
Պաշտոնական

Կաթողիկոսն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

 
Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը:
 
Զրուցակիցները խոսեցին նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին։
 
Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին: