Բացել լրահոսը Փակել լրահոսը
5669689
A A
Հասարակություն

Երևանում փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ տուժած կա

Մարտի 5-ին, ժամը 07։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ կա մեկ տուժած։