Բացել լրահոսը Փակել լրահոսը
vazgen-saghatelyan2
A A
Հասարակություն

Վազգեն Սաղաթելյանի տարածած տեղեկատվությունը դատարանը ճանաչել է զրպարտություն

ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում Վազգեն Սաղաթելյանի տարածած տեղեկատվությունը դատարանը ճանաչել է զրպարտություն՝ պարտավորեցնելով տարածել հերքում: 
 
Մարտի 3-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հայցն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
 
Դատարանը վճռով արձանագրել է, որ Վազգեն Սաղաթելյանի կողմից 2025 թվականի հուլիսի 19-ին «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում տարածած տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև օբյեկտիվ ընկալման տեսանկյունից դիտվում են անձի պատիվը և արժանապատվությունը արատավորող։ Միաժամանակ, դատարանը փաստել է, որ Վազգեն Սաղաթելյանն ունեցել է պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու հստակ դիտավորություն։ 
 
Արուսյակ Մանավազյանի խախտված իրավունքների դատական պաշտպանությունն ստանձնել էր AM իրավաբանական ընկերությունը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։ Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին տարածել հերքում, ինչպես նաև Արուսյակ Մանավազյանին վճարել գումարային փոխհատուցում։