Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ավինյանը ՀՀ բանկերի ղեկավարներին ներկայացրել է Երևանի քաղաքաշինական խոշոր ներդրումային ծրագրերը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«ՀՀ բանկերի ղեկավարներին ներկայացրեցի Երևանի քաղաքաշինական խոշոր ներդրումային ծրագրերը: Բանկային համակարգը մեր քաղաքի տնտեսական ակտիվության կարևոր հենարանն է։

Միաժամանակ, այն նաև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր է՝ հանրային վստահության և քաղաքային միջավայրի զարգացման գործում։ Մենք ձևավորում ենք համագործակցության այնպիսի հարթակ, որտեղ մասնավոր կապիտալը և համայնքային առաջնահերթությունները համադրվում են՝ երկարաժամկետ, կառուցվածքային արդյունքի համար»։