Բացել լրահոսը Փակել լրահոսը
646085422_1333100142180813_4660021908902478994_n
A A
Պաշտոնական

Միրզոյանն ու Կալասն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի: Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ՀՀ մոտեցումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ամրապնդմանը ՀՀ բնակչության շրջանում ձևավորված աջակցությունը:

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն ընդգծել են առաջիկա միջոցառումների և այցերի իրականացման և ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավածությունը: