A
A
Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգը՝ հրաձգության Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Մրցումային 3-րդ օրը Հայաստանը կրկին մեդալ է նվաճել շարժվող թիրախ մրցաձևում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևի մեդալային պայքարում Հայաստանն ուներ երկու թիմ` Գոհար Հարությունյան-Գոռ Խաչատրյան, Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան:
Եզրափակիչում Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգը, որն առաջին անգամ էր դուրս գալիս եզրափակիչ` մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով: Բրոնզի է արժանացել ֆինական զույգը` Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե զույգը: