Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-01_19-28-15
A A
Պաշտոնական

Այս պահին իրականացվում է կարիքի գնահատում․ ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը արտաքին գերատեսչության նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ սոցցանցում գրել է․
 
«ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը: Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ:
 
Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությւնները:
 
Ինչպես տեղեկացրել ենք, տվյալ թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց»,- նշել է ԱԳՆ խոսնակը։