Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության տարածքում` Մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։
Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում` Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
SՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ